Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավաճանի ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ

Դավաճանի ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ
23.09.2025 | 17:32

Դավաճանի հերթական գրառումը թվում է, թե իր հիվանդագին շիզոիդալ հերթական դրսևորոմներից է, սակայն դա միայն առաջին հայացքից: Սա դասական ցուցմունք է Հայաստանի դեմ: Դավաճանը այս գրառմամբ, ըստ էության, նախագահ Տեր-Պետրոսյանին և Հայաստանի հետագա տարիների ռազմաքաղաքական ղեկավարությանը համարեց «օկուպանտ»:

Այստեղ տեղին է վերհիշել, որ նույն թեզերով Հայաստանի նախկին նախագահներին մեղադրանքներ է հղել նաև Ալիևը:

Երկրորդ, ըստ Փաշինյանի ստացվում է, որ Հայաստանը, որպես պետություն տարիներ շարունակ «օկուպացրած» է եղել այլոց հողերը: Այստեղ նույնպես հիշում ենք տարիներ շարունակ Ալիևի կողմից Հայաստանի օկուպանտ լինելու մասով մեղադրանքները:

Երրորդ, ըստ Փաշինյանի ստացվում է, որ հայկական բանակը, հազարավոր զինվորներ հրամանատարներ «զավթել են» օտար հողեր, դրանից բխող բոլոր իրավական հնարավոր հետևանքներով:

Չորրորդ, Հայաստանին «օկուպանտ» դարձնելով դավաճանը, ըստ էության, լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող այն թեզը, որի համաձայն, որպես «օկուպացիոն» տարիների փոխհատուցում Հայաստանը պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի:

Հինգերրորդ, մարդու սիրտ է տրաքում բացահայտ պետական դավաճանության չդադարող շրջափուլից ու էն զգացումից, որ սրանք բանտերի փոխարեն դեռ իրենց աթոռներին են:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ